-1.9 C
Yerevan

«Ձայնագրություն ունենք, Անդրանիկ Մակարյանն ասում է` վրիպում է տեղի ունեցել. նա ինչպե՞ս կարող է ԳՇ պետ նշանակվել». Անհայտ կորածի մայր

Նմանատիպ

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է...

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝...

«Ձայնագրություն ունենք, Անդրանիկ Մակարյանն ասում է`վրիպում է տեղի ունեցել, ուղեկցողը շփոթվել է, անփույթ է եղել: Ինչպե՞ս կարող է այդ մարդը ԳՇ պետ նշանակվել: Ինքը չի կարող ԳՇ պետ լինի: Իր վրա քրեական գործ կա հարուցված»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անհայտ կորած Էջմիածնի «քիմիական» զորամասի զինծառայողներից մեկի մայրը:

Մեր զրուցակիցը խնդրեց` չհրապարակել իր անունը, բայց ասաց, որ անհայտ կորածների ծնողներին բարկացրել են խոսակցությունները, որ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը հնարավոր է ԳՇ պետի պաշտոնում նշանակվի` փոխարինելով Օնիկ Գասպարյանին:

Ավելի վաղ, Ջրականի (Ջաբրաիլի) տարածքում անհայտ կորած զինվորների հարազատները տղաների ճակատագրի անհայտ լինելու հարցում մեղադրել էին Անդրանիկ Մակարյանին: Անդրանիկ Մակարյանի դեմ այդ մեղադրանքներով քրեական գործ է հարուցվել:

«Եթե ստացվի այնպես, որ նշանակեն էլ, ես երդվել եմ, իր պաշտոնից շատ շուտ իրեն դուրս ենք շպրտելու: Ինքը պետք է ճաղերի հետեւում լինի: Ինքն իրավունք չունի պաշտոն զբաղեցնել: Մեր 40 տղերքը անհայտ կորած են իր պատճառով: Ինքը նաեւ պետք է օգներ մեր քիմիկներին` տվել է նահանջ հրահանգ ու անգամ, երբ գործ է հարուցված ու ինքն ինձ ասում է`շփոթմունք, անփութության է տեղի ունեցել, դա արդեն բեռ է իր ուսերին: Ո՞նց կարող է անփույթ զինվորականը, անփույթ գեներալ-լեյտենենտը նստի ինչ-որ պաշտոնի: Չի կարող»,- ասաց անհայտ կորածի մայրը:

Անդրանիկ Մակարյանի գործով հարցաքննություններ են եղել, դեռ շարունակվում են: «Մենք ինչ խոսում ենք` փաստերով եւ ապացույցներով ենք խոսում, ոչ մի բան հենց այնպես չենք ասում`զուտ ասելու համար: Եթե կան հարցեր, որոնք գտնում ենք պետք է հանրայնացնել`հանրայնացնում ենք: Մենք շատ փաստեր ունենք, որոնք հարցաքննության ժամանակ ենք ներկայացնում»,- ասաց անհայտ կորածի մայրը` հավելելով, որ իրենք շատ հետեւողական են լինելու այս հարցով. «Մեր երեխեքի գալուց հետո էլ` մենք հասնելու ենք նրան, որ մեղավորներին իրենց պատիժները ստանան: Ես հայտարարում եմ, եթե օրենքի առաջ չպատժվեն, կպատժվեն իմ ձեռքով»:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է...

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝...