-7.9 C
Yerevan

Նախագահը հերթական անգամ խուսափեց իր սահմանադրական պարտականությունների կատարումից. Գոհար Մելոյան

Նմանատիպ

400 միլիոնի լրացուցիչ օգնություն Ուկրաինային․ Միջազգային ամփոփ լրահոս

Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

ՀԱՊԿ առաքելությունը կարող է օպերատիվ կերպով տեղակայվել Հայաստանում․ ՌԴ ԱԳՆ

«Մենք արձանագրում ենք, որ ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները տրամաբանական...

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում դիտորդական նոր առաքելություն տեղակայելու ԵՄ-ի որոշմանը

Ռուսաստանը գտնում է, որ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հայտարարությունում ասվում է․

«Սահմանադրության համաձայն՝ ո՛չ Հանրապետության նախագահը, ո՛չ վարչապետը չունեն զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու լիազորություն։

Սահմանադրություն 139-րդ հոդվածի 3-րդ մասը (իրավունքի ուժով հրամանագրի ուժի մտնելը) որևէ կերպ չի կարող վերաբերել զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելուն։

Առավել եւս, որ 2-րդ փուլում՝ նախագահի կողմից ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծն առարկություններով վարչապետին վերադարձնելուց հետո, երբ վերջինս անմիջապես կրկին այդ հրամանագրի նախագիծն ուղարկեց նախագահին, նախագահը իրավասու էր՝

կա՛մ ստորագրել այն,

կա՛մ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Սահմանադրության տառացի կամ իմաստային վերլուծությունը որևէ այլ եզրակացություն կամ ենթադրություն անելու հնարավորություն չի տալիս

Նույնանման իրավական դիրքորոշում է արտահայտել Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1518 որոշմամբ։

Հետևաբար՝ քանի դեռ նշված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարան այլ դիրքորոշում չի հայտնել, Օնիկ Գասպարյանը պարտավոր է շարունակել պաշտոնավարել որպես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի։

Իսկ Արմեն Սարգսյանը հերթական անգամ խուսափեց իր սահմանադրական պարտականությունների կատարումից՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի համատեքստում կոպտորեն խախտելով Սահմանադրությունը, ինչն ապագայում նրան պաշտոնանկ անելու հիմքերից է հանդիսանալու»։

spot_imgspot_img