Շվեյցարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել փոխարտգործնախարարին
Նմանատիպ
Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Գասերն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխնախարար Հովակիմյանը հաջողություն է մաղթել նրան եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Գոհունակությամբ հիշատակվել վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կողմերը կարեւորվել են տարբեր ոլորտներում առկա համագործակցության շարունակական ընդլայնումը:
Անդրադարձ է կատարվել հայ-շվեյցարական համագործակցությանը միջազգային կառույցներում, մասնավորապես’ 2014թ.-ին ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի կողմից ստանձնելիք նախագահությանը եւ այդ շրջանակում փոխգործակցության կարեւորությանը:
Կողմերը երկուստեք ընդգծել են մշակույթի բնագավառում կապերի ակտիվացման անհրաժեշտությունը’ այդ նպատակով օգտագործելով նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:
ՀՀ ԱԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից 25 տարի ի վեր Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում