Ապարանում կկայանա Խաչադրման համաժողովրդական տոնախմբություն

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հեղինակած’ Ապարանի Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում օգոստոսի 17-ին տեղի կունենա Խաչադրման արարողություն: Սուրբ Խաչի վրա տեղադրվելու է 1713-րդ խաչը’ հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը:

Համաժովրդական տոնախմբությունը սկսվելու է հոգեւոր դասի ներկայացուցիչների կողմից 1713-րդ խաչի օծման արարողությամբ, այնուհետև խաչը թափորով, ժողովրդի ձեռքերի վրա, միմյանց փոխանցելով, բարձացվելու եւ ամրակցվելու է Սուրբ Խաչին:

Խաչադրման արարողությունից հետո հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչները իրենց ավանդական-ժողովրդական հագ ու կապով, երգ ու տաղով, աղանդերով ու սուփրայով ուրախ տոնահանդես կկազմակերպեն: Ամենուր կհնչի զուռնան ու դհոլը, քոչարին կգոտևորի Արագածի լանջերը: Երեկոյան’ Սուրբ Խաչից շողարձակող լույսերի ներքո, տեղի կունենա մոմավառություն, որին հաջորդելու է խարույկների շուրջ հեղինակային երգերի կատարում, այնուհետեւ միասնաբար, միակամ, միաձույլ բազմությամբ շուրջպարն է օղակելու Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հու յսի Խորան Հաղորդարանը: Տոնախմբությանը մասնակցելու են եւ իրենց երգով, արվեստի հմայքով ժողովրդին ոգևորելու են հանրապետության անվանի երգիչ-երգչուհիներ, բեմական եւ պարավեստի գեղարվեստական խմբեր:

Միությունը կոչ է անում համաժողովրդական տոնախմությանը մասնակցել ընտանիքներով, հարազատներով, աշխատանքային կոլեկտիվներով:
Խաչադրմանը հրավիրված են նաեւ հասարակական եւ մշակույթային անվանի գործիչներ, գիտնականներ, գրողներ, բարձրաստիճան այրեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում