Մայր Աթոռը կզբաղվի աճուրդի հանված Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն պատկանող խաչի խնդրով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նոր է տեղեկացել eBay-ում աճուրդի հանված Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն պատկանող խաչի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մայր Աթոռի լրատվական բաժնի աշխատակից Գեղամ սարկավագը նշեց, որ իրենք արդեն զբաղվում են խնդրով’ աճուրդի հանվելու մանրամասները ճշտելու համար։ eBay առցանց աճուրդի կայքում հայտնվել է Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն պատկանող խաչը։ Այն գնահատվել է 70 հազար ԱՄՆ դոլար։ Դա վաճառողների կողմից բնութագրվել է որպես հայկական խաչի հազվագյուտ նմուշ։ Ռուսական Bay.ru կայքում խաչի արժեքը 2 380 000 ռուբլի է։ Այն թվագրվում է 1761-1771թթ.։ Քաշը 488 գրամ է, երկարությունը՝ 38 սմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում