«Գյադայական» պահվածքով ու Սյունիքում բռնություն բեմադրելով` ոչնչի չեք հասնի․ Սրբուհի Գրիգորյան

«Գյադայական» պահվածքով ու Սյունիքում բռնություն բեմադրելով` ոչնչի չեք հասնի․ Սրբուհի Գրիգորյան

Սյունիքը ոչ թե Հայաստանի պառակտող աշխարհամասը պետք է լինի, այլ առնվազն հիմա միավորող: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Նա նշեց, որ ալիեւյան նկրտումների ֆոնին որոշ ուժեր շարունակում են պրկված պահել քաղաքացու նյարդերը, կեղծ լուրեր տարածել Սյունիքի մասին՝ փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիք. «Դա անում են հայրենասիրական լոզունգներով: Ձեր ահաբեկիչ նոտաները, հարգելիներս, փշրվում, թափվում են հենց զանգերի մոտ: Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մնացեք Սյունիքից: Մենք հիմա Արցախը Հայաստանին միավորելու քայլերով պետք է զբաղված լինենք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում»,- ասաց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում