Արծվիկ Մինասյանի քրոջ որդին՝ Հայկ Հեքիմյանը կալանավորվել է. փաստաբան
28/04/2021 13:24

Նմանատիպ
Քիչ առաջ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը, և Հայկ Հեքիմյանը կալանվորվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Նշեմ, որ Հայկի ձերբակալումը 2021թ. ապրիլի 24-ին ճանաչվել էր ոչ իրավաչափ և վերջինս այդ ժամանակահատվածից սկսած գտնվում էր ազատության մեջ։
Ի՞նչ ասեմ։ Խոսքերն ավելորդ են։ Պարզապես «ողջույն»»,- գրել է փաստաբանը։
Նշենք, որ Հայկ Հեքիմյանը ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդին է: Փաստաբանը ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 22-ին Դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հրմշտոց է եղել, և ոստիկանության աշխատակիցներից մեկը հարվածել է Հայկ Հեքիմյանին, վնասել նրա աչքը և քիթը, ինչը հաստատված է, Հեքիմյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում