Մեդվեդևը քաղաքական սրիկա է անվանել Նավալնիին

Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քաղաքական սրիկա է անվանել Ալեքսեյ Նավալնիին, ով փորձում է իր ապակառուցողական գործունեության մեջ ներգրավել մեծ թվով մարդկանց, այդ թվում՝ երիտասարդների:
«Չնայած այն հանգամանքին, որ նա այժմ գտնվում է ոչ այնքան հեռավոր վայրերում, ես միևնույնն է գտնում եմ, որ նա քաղաքական սրիկա է, մարդ, ով փորձում է իր քաղաքական կարիերան կառուցել բացարձակ անարդար փաստարկների վրա, դիտավորյալ օգտագործում է կեղծ փաստարկներ»,-ասել է Մեդվեդևը։
Նա անվանել է Նավալնիի դիրքորոշումն անօրինական՝ օրինակ բերելով այն, որ բլոգերը փորձում է ներգրավել երիտասարդներին ապակառուցողական գործունեության մեջ, «ովքեր պարզապես կատարում են իրենց կյանքի առաջին քայլերը, որոնք դեռ լիովին անփորձ են»:
Մեդվեդևն ընդգծել է, որ չպետք է աչք փակել նման դեպքերի վրա, եթե խոսքն օրենքի կոպիտ խախտման մասին է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում