Ադրբեջանը չի մասնակցի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
28/04/2021 22:31

Նմանատիպ
Ադրբեջանը չի մասնակցի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Ադրբեջանական կողմը չի մասնակցի ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Կազանում տեղի է ունենալու Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու են ԵՏՄ երկրների, դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի, Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ Ոչ մի խոսք չկա Ադրբեջանի մասնակցության մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում