«Մենք պահանջում ենք ռուսների դուրսբերում Ղարաբաղից». բողոքի ակցիա` Բաքվում
29/04/2021 01:02

Նմանատիպ
Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել:
«Մենք պահանջում ենք ռուսների դուրսբերում Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները», – այս մասին հայտարել է ակցիայի մասնակիցներից մեկը:
«Եթե ռուս զինվորականները «Իսկանդեր» հրթիռներ են արձակել Շուշիի ուղղությամբ, ապա ինչպե՞ս կարող են այդ զինվորականները համարվել խաղաղապահներ: Թող հեռանան»,-ասել է մեկ այլ մասնակից:
Ոստիկանությունը մասնակիցների ձեռքից վերցրել է բոլոր պաստառները և նրանց հետ է տարել շենքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում