Զինված ռազբորկա Երեւանում. Թոխմախի գերեզմանոցից հիվանդանոց է տեղափոխվել 3 մարդ
01/05/2021 11:01

Նմանատիպ
Երեւանում այսօր՝ մայիսի 1-ին մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա է տեղի ունեցել. ժամը 00։20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ դանակահարված։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետերը։ Ոստիկաները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել է ինքնաձիգ, ատրճանակ, կրակված պարկուճներ, արնանման հետքեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում