Ադրբեջանում հակառուսական ակցիաների ժամանակ հայտարարում են իբր ռուսներն ամեն մի ադրբեջանցի սպանված զինվորի դիմաց ստանում են 300 ԱՄՆ դոլար․ Հովհաննիսյան

Ադրբեջանում հակառուսական ակցիաների ժամանակ հայտարարում են իբր ռուսներն ամեն մի ադրբեջանցի սպանված զինվորի դիմաց ստանում են 300 ԱՄՆ դոլար․ Հովհաննիսյան

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
«Բաքվում հակառուսական տրամադրությունները կրկին ակտիվացվում է։ Կազմակերպված հակառուսական ակցիաների միակ պահանջն այն է, որ ռուս խաղապահները դուրս գան Արցախից։ Ադրբեջանական հասարակությանը սնում են մտածածին և ստահոդ լուրերով։ Այսպիսով, ըստ այդ ակցիաների մասնակիցների, ռուսները ամեն մի ադրբեջանցի սպանված զինվորի դիմաց ստանում են երեք հայրյուր ԱՄՆ դոլար, նրանք հայտարարում են, որ Արցախում պետք է ծածանվի թուրքական դրոշ, ոչ թե ռուսական։ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով ակցիաներ կազմակերպողներն Արցախում ռուսների ներկայությունը համարում են իրենց ամենօրյա զոհերի պատճառ։

Այս նույն սցենարով մեկ տարի առաջ էլ հենց այս ակցիան կազմակերպած ուժերը կազմակերպել էին մեկ այլ ակցիա Թուրքիայի դեսպանատան առջև՝ խնդրելով Թուրքիային, որ օգնի ադրբեջանական բանակին, որպեսզի գրավեն Արցախը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում