Ինչ նպատակով և ինչ պայմանով է ԱՄՆ-ն 2001 թվականից ի վեր Ադրբեջանին ռազմական բնույթի օգնություն տրամադրում

Նմանատիպ
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Ինչ նպատակով և ինչ պայմանով է ԱՄՆ-ն 2001 թվականից ի վեր Ադրբեջանին ռազմական բնույթի օգնություն տրամադրում
Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը տրվում է հետևյալ նպատակով և հետևյալ պայմամով:
Նպատակ
-աջակցել միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ ջանքերին.
-միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ զինված ուժերի կամ կոալիցիայի գործընկերների գործառնական պատրաստակամությունը սատարելու համար.
Ադրբեջանի սահմանի անվտանգության համար (Իրանի հետ ծովային սահման):
Պայման
Օգնությունը չպետք է խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու շարունակական ջանքերին և չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով օգտագործելու համար:
Հաշվի առեք, որ Բուշ ավագի օրոք ընդունված 907-րդ բանաձևը 10 տարի անց Բուշ կրտսերի օրոք է շրջանցվել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: Հաշվի առեք նաև, որ հիմա միջազգային իրավիճակ է փոխվել և պարարտ հող կա մեր աշխատելու համար՝ այս համագործակցությունը չեղարկելու համար»: