Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա ելույթին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա ելույթին

Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում գարնանային սրացման եւ դավաճանի բարդույթի համադրության ցավալի դրսեւորում էր․ այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում գարնանային սրացման եւ դավաճանի բարդույթի համադրության ցավալի դրսեւորում էր։ Կարծում եմ, Հայաստանում չի մնացել մեկը, ով այլ կերպ է գնահատում ԺՊ-ի նմանատիպ ելույթները»,– ասել է Միկոյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ դավաճան, հողատու ու կապիտուլյանտ նախկին իշխանություններն են եղել և շարունակում են մնալ։

«Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գենետիկորեն վախ են ներարկել ազգի մեջ պատերազմի նկատմամբ և զուգահեռ չեն պատրաստվել պատերազմի»,- ասել էր նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում