Սերժ Սարգսյանը Արթուր Վանեցյանի կուսակցության գրասենյակում է. հարցեր են հստակեցնում
05/05/2021 22:33

Նմանատիպ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում այս պահին հավաք է ընթանում:
«Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ հանդիպմանը ներկա է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Ըստ մեր տեղեկությունների` ՀՀԿ-Հայրենիք դաշինքի շտաբի հավաքն է, որտեղ կուսակցության լիդերները և կարկառուն ներկայացուցիները քննարկում են ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված հարցեր, հստակեցումներ իրականացնում: Ըստ մեր տեղեկությունների` դաշինքը դեռևս վերջնական որևէ որոշում չունի ցուցակների հերթականության, անձանց ընդգրկման վերաբերյալ:
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մինչ այս հավաքը ևս նմանատիպ հանդիպում քննարկում են ունեցել»,- գրում է կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում