Հայաստանում փոփոխություններ են մտցվում Կարանտինի մասին որոշման մեջ
06/05/2021 11:54

Նմանատիպ
Կառավարությունն այսօր որոշեց փոփոխություններ կատարել Կարանտինի մասին որոշման մեջ ու վերանայել սահմանափակումների շրջանակը:
Այն քաղաքացիները, ովքեր երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած կլինեն, մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի անհրաժեշտություն չեն ունենա:
ԱՆ նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ խոսքը վերաբերում է Հայաստան ժամանողներին, իսկ Հայաստանից մեկնողները պետք է կատարեն այն պահանջները, որոնք ունեն այն երկրները, ուր մեկնում է տվյալ քաղաքացին:
Բացի դրանից, որոշում է կայացրել, որ Հայաստան ժամանող մինչև 1 տարեկան երեխաները ևս ՊՇՌ թեստ կարող են չհանձնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում