ՄԻՊ-ը բուհերի ինքնավարության վերաբերյալ Կառավարության որոշումը կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՄԻՊ-ը բուհերի ինքնավարության վերաբերյալ Կառավարության որոշումը կվիճարկի Սահմանադրական դատարանում

«Ես դեռ դեկտեմբերին խիստ մտահոգություն էի հայտնել բարձրագույն ու հետբուհական կրթության մասին օրենքի մասին, որ ոչ միայն հաշվի չէին առնվել մասնագիտական շրջանակների կարծիքները, այլև՝ մարդու իրավունքների պաշտպանինը»:

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Հիշեցնենք՝ Կառավարությունը որոշում է ընդունել, որով հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 ԲՈւՀ-ց 3-ում հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը փոխվել է՝ 32-ից կամ 24-ից դառնալով՝ 20:

Արման Թաթոյանը նշեց, որ չնայած Կառավարությունը նշում է, թե խնդիր է առաջացել, որը փորձել են կարգավորել, ինքը կարծում է, որ սա արհեստական առաջացած խնդիր է։

«Ստացվել է, Կառավարությունը առաջացրել է խնդիրը և լուծում է այն ԲՈՒՀ-երի ինքնավարության հաշվին։ Կարծում եմ, դա անթույլատրելի է»։

Ըստ Թաթոյանի՝ դրանում հակասահմանադրական դրույթներ կային։ «ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան, նաև ես պետք է կարծիք ներկայացնեմ ՍԴ՝ ամրապնդելով այն մոտեցումը, որ այդ օրենքն ունի բացահայտ հակասահմանադրական դրույթներ։ Հավանաբար, այսօր կամ վաղը դիմում կներկայացվի ՍԴ։ Հատկապես մտահոգիչ է, որ դարձյալ հաշվի չի առնվել բուհերի և մասնագիտական շրջանակների կարծիքը»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում