Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պետք է հարցաքննվի 44 օրյա պատերազմի մասով

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պետք է հարցաքննվի 44 օրյա պատերազմի մասով

Ես կարծում եմ, որ 44 օրյա պատերազմի հանգամանքները նույնպես, բանակցային գործընթացի հանգամանքները նույնպես ամբողջական, լիարժեք պետք է ենթարկվեն քննության: Ամեն ինչը: Սա պետք է լինի մեր պարտավարությունը, որ այդ օրակարգն ընդունում ենք: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարեց, որ վարչապետն էլ պետք է հարցաքննվի, ինքը պատրաստ է. «Պատրաստ եմ ոչ միայն դե յուրա, այլ նաև այլ առումներով, քանի որ թաքցնելու բան չունեմ: Եկեք պայմանավորվենք, որ դա պետք է լինի նոր խորհրդարանի ամենակարևոր անելիքներից մեկը»:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ դա անելու համար նաև մթնոլորտն է կարևոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում