Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
11/05/2021 15:07

Նմանատիպ
Մայիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում