3-րդ բանակային կորպուսը իրականացում է զորավարժություն
12/05/2021 16:10

Նմանատիպ
3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թվականի տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանից:
«Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում»,- ասաց նա:
Սամվել Ասատրյանը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում բաց աղբյուրներով հակառակորդին տեղեկություն տալուց:
Հիշեցնենք, որ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել առ այն, որ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել, և որ Վանաձոր քաղաքի զորամասից «տագնապ» հրամանով դիրքեր են բարձրացնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում