Փակել են Գյումրի-Երևան մայրուղին
17/05/2021 10:51

Նմանատիպ
Արագածոտնի մարզի Արտենիկ գյուղի բնակիչները երկկողմանի փակել են Գյումրի-Երեւան մայրուղին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է գյուղի բնակիչ Սեւակ Բաղդասարյանը։
«Նախօրեին ոռոգման ջուրը կտրել են։ Գյուղի 40%-ն է միայն ջրել իր հողատարածքը, 60%–ը չի ջրել։ Դիմել ենք գյուղապետարանին, ասել են, որ չեն կարող մեզ օգնել, որովհետեւ խնդիրը ոռոգման ջուր սպասարկող ընկերության տիրույթում է, փորձել ենք իրենց հետ էլ կապվել, բայց անօգուտ, չի ստացվել»,– ասել է Արտենիկի բնակիչը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում