Փաշինյանը պնդում է՝ ԱԳՆ-ն տեղյակ է ստորագրվելիք փաստաթղթի մասին

Փաշինյանը պնդում է՝ ԱԳՆ-ն տեղյակ է ստորագրվելիք փաստաթղթի մասին

Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խոսակցություններին, թե արտաքին գործերի նախարարությունը տեղեկացված չի հնարավոր ստորագրվելիք փաստաթղթից։ Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը:

«Այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ-ի խողովակներով, ես ո՞նց եմ դա ստանում, կարա մեկը բացատրի։ Դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունն ուղարկում է նախարարություն՝ նախարարին, նախարարն էլ ուղարկում է ինձ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը Սյունիքում լրագրողներին ասել է, թե առաջիկայում հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություն չունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում