ԱԳ նախարարի պաշտոնակատարը հրաժարականի դիմու՞մ է ներկայացրել. պարզաբանում է Հայկ Մամիջանյանը
20/05/2021 22:38

Նմանատիպ
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները երթով շարժվեցին Արտաքին գործերի նախարարություն: Այս մասին տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը:
Ակցիայի ժամանակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ ըստ շրջանառվող լուրերի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Նա իրավունք չունի հրաժարական տալու, պետք է դուրս գա ու մեզ բացատրի՝ ինչ գաղտնի պայմանավորվածություն է և ի՞նչ նախարար է, որ տեղյալ չէ բանակցություններից», – նշեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում