Գյուղոլորտը լինելու է մեր խոշորացույցի տակ․ «Պատիվ ունեմ» դաշինքը Կոտայքում է

Գյուղոլորտը լինելու է մեր խոշորացույցի տակ․ «Պատիվ ունեմ» դաշինքը Կոտայքում է

Կոտայքի մարզում ընթանում են «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների հանդիպումները գյուղացիների հետ։ Դաշինքի ներկայացուցիչները լսում են մարզաբնակների խնդիրներն ու գույքագրում՝ հետագայում դրանց լուծումներ տալու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջից:

Կոտայքի բնակիչները երկրի իրավիճակի հետ կապված իրենց անհանգստությունն են հայտնել, նշել, որ մտահոգ են հատկապես երկրի անվտանգային վիճակով։ Դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը գյուղացիներին վստահեցրել է, որ բոլոր խնդիրները լուծելի են, մնում է միայն համախմբվել ազգային ուժի կողքին։ Ինչ վերաբերում է գյուղոլորտին, ապա, ինչպես նշել է Վանեցյանը, համապատասխան նախարարությունը պետք է վերաբացվի։

Թեղենիք համայնքում դաշինքի անդամներն այցելել են նաև օրգանիկ սերտեֆիկացված էկո այգի, որտեղ սև սալոր են ստանում։

«Պատիվ ունեմ» դաշինքն արձանագրել է նաև՝ այս և այլ ոլորտների զարգացման համար անելիքներ շատ կան, պետք է մեջքներս ուղղենք և անցնենք գործի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում