Իլոն Մասկն ասել է, թե ինչպիսին է տեսնում ապագան 50 տարի հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21/05/2021 18:11

Նմանատիպ
SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, ելույթ ունենալով «Նոր գիտելիքներ» մարաթոնում, պատմել է, թե ինչպիսին է տեսնում ապագան 50 տարի հետո: Այսպիսի հարց է ուղղել Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Նա խոսքը փոխանցել է Մասկին և շնորհակալություն հայտնել միջոցառմանը մասնակցելու համար:
Պատասխանելով հարցին՝ ամերիկացի ձեռնարկատերը կատակել է, որ հենց ինքն է կերտում ապագան: Ըստ Մասկի, դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի այսպիսի ժամանակահատվածում, և, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ չի լինի այնպես, ինչպես հիմա ենք պատկերացնում:
Նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, 50 տարի հետո մենք կունենանք դեպի տիեզերք ճանապարհորդելու հնարավորություն, առաջընթաց գիտության և տեխնոլոգիայի ոլորտում:
Տեսանյութը՝ Analitik.am կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում