Ինչով են թուրքական սերիալները վտանգավոր մեզ համար, ու ինչ ազդեցություն են թողնում հայերի վրա
22/05/2021 16:10

Նմանատիպ
Թուրքական փափուկ ուժի ամենավառ դրսևորումը Հայաստանում շատ հայտնի թուրքական սերիալներն են: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին հայ-ամերիկյան ֆորումի ժամանակ հայտարարեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Գեղամյանի խոսքերով, դրանք ինչ-որ պահից դարձան շատ լավ գործիք հանրույթների հետ աշխատելու համար, ու այսօր պետությունն ուղիղ ներգրաված է սերիալների արտադրության մեջ. «Նույնիսկ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ այնքան հետևողական էին աշխատում, որ սերիալներում պատերազմի իրադարձություններին զուգահեռ տեղի էին գտնում պատերազմին վերաբերող արձագանքներ, թեկուզ այդ սերիալը կարող էր լինել 12-րդ դարի մասին»:
Նա նշեց, որ ոմանց համար սա կարող է ծիծաղելի թվալ, սակայն այն շատ արդյունավետ է աշխատում:
Տեսանյութը՝ Tert.am-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում