Մայիսի 26-ին Լուսնի ամբողջական խավարում տեղի կունենա

Նմանատիպ
Մայիսի 26-ին Լուսնի ամբողջական խավարում է սպասվում, որը հնարավոր կլինի անզեն աչքով տեսնել անգամ ցերեկային լուսավորության պարագայում:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել Կորեայի Կյոնխի համալսարանի պրոֆեսոր Եվգենի Զուբկոն: Նրա խոսքով` Հեռավոր Արևելքում բնական երևույթը տեսնելուն կարող է խոչընդոտել անձրևային եղանակը: Գրում է Tert.am-ը:
Մոսկվայի մոլորակադիտարանի (պլանետարիում) տվյաներով` մայիսի 26-ին Լիալուսնի սկզբի պահը (երևանյան ժամանակով 15:14-ին) 9 ժամ 22 րոպեով կհամընկնի Լուսնի` Մերձակետով (Պերիգեյ) անցնելու հետ (երևանանյան 05:52): Այդպիսով՝ մայիսի 26-ին հնարավոր կլինի Գերլուսնի ամբողջական խավարման ականատես լինել:
Ռուսաստանի զգալի շրջաններում լուսնային խավարումը տեղի կունենա ցերեկային ժամերին և նկատելի կդառնա երեկոյան միայն Հեռավոր Արևելքում: Կարճատև խավարման ականատես կարող են լինել Խաբարովսկի և Պրիմորիե երկրամասերի, Կամչատկայի, Չուկոտկայի և հարակից շրջանների բնակիչները: Լուսնի խավարումն ամբողջական է լինելու: Այսինքն` ինչ-որ պահի Լուսնի ամբողջ մակերեսը կընկղմվի մթության մեջ: Սակայն ամբողջական խավարման տևողությունը 20 րոպե է լինելու:
Մասնագետի խոսքով` ցերեկային լույսի պարագայում դա դժվար է նկատել, սակայն հնարավոր է: Խավարման սկիզբը կլինի երևանյան ժամանակով 13:50-ին, իսկ ամբողջական խավարումը տեղի կունենա 22:20-ին: Լուսնի խավարումը կանոնավոր տեղի ունեցող երևույթ է` 2-3 տարին մեկ:
Երևույթի էությունը պարզ է. պտտվելով ուղեծրում Երկրի շուրջը` Լուսինը հայտնվում է դրա ստվերում: Այլ կերպ ասած` Արևը, Երկիրը և Լուսինը հայտնվում են մեկ ուղիղ գծի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում