Խայտառակ վիճակ՝ Ազգային ժողովում

Խայտառակ վիճակ՝ Ազգային ժողովում

Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Սա առաջին քառօրյան է խորհրդարանի ազատ արձակումից հետո: 

Ինչպես երևում է, պատգամավորներն արդեն ազատ են արձակել իրենք իրենց, քանի որ նիստի մեկնարկը տապալվեց քվորում չլինելու պատճառով: Առաջին փորձից գրանցվեց 132 պատգամավորից ընդամենը 61, երկրորդ փորձեից՝ 63-ը: Գրում է Analitik.am-ը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, վայր դնելով զենքերը, այլևս գրանցում չհայտարարեց՝ նշելով, որ պետք է սպասել այնքան, մինչև պատգամավորները հավաքվեն, որպեսզի նորից փորձեն:

Մի քանի րոպե սպասելուց հետո ևս մեկ գրանցում հայտարարվեց, գրանցվեց 74 պատգամավոր, աշխատանքները վերջապես սկսվեցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում