Խաչատուր Սուքիասյանը գործարար չի. Ալեն Սիմոնյան. Aravot.am

Նմանատիպ
Բա ասում էիք՝ գործարարներ չեն լինելու ձեր ցուցակում՝ այսօր Aravot.am-ը հարցրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին: Նա արձագանքեց. «Խաչատուր Սուքիասյանը գործարար չի»: Զարմանքին, բա ի՞նչ է, երեւի Գուրգեն Արսենյա՞նն էլ գործարար չի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ե՞րբ եք իրենց վերջին անգամ տեսել գործարար գործունեությամբ զբաղվելուց, միլիոնատեր են մարդիկ»: Aravot.am-ի դիտարկմանը, որ 2008-ին մի պահ քաղաքական դաշտում էր՝ ԱԺ փոխնախագահը հարցրեց՝ բա դրանից հետո ինչո՞վ էր զբաղվում: Պատասխանը պարզ էր՝ գործարարությամբ, իր բիզնեսներով, «Սիլ գրուպով»՝ Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց` ասելով՝ ինքը կոնկրետ ի՞նչ է անում, որոշումնե՞ր է կայացնում, բանկի տնօրե՞ն է:
Aravot.am-ի արձագանքին, որ այդպես Ծառուկյանն էլ «գործարար» չէ, Ծառուկյանին ինչո՞ւ էիք քննադատում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մենք Ծառուկյանին ե՞րբ ենք բան ասել: Նա խոշոր սեփականատեր է: Իսկ Խաչատուրի, Արսենյան Գուրգենի նման մարդիկ պետք է ավելի շատ լինեն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում