Երկրորդ զոհը՝ զորամասում․ ՀՀ ՊՆ նոր հաղորդագրությունը

Նմանատիպ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում