Ադրբեջանին ՀԱՊԿ-ի կողմից գնահատական չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացիայի. ԱԳՆ

Ադրբեջանին ՀԱՊԿ-ի կողմից գնահատական չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացիայի. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան):

Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից, հանդիպման առանցքում է եղել մայիսի 12-ից ի վեր ՀՀ սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ռազմական ներթափանցումը, որի հետևանքով մայիսի 25-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ 31-ամյա Վ. Յ. Խուրշուդյանը։

ԱԳ նախարար Այվազյանը նշել է, որ Ադրբեջանը, արհամարհանքով վերաբերվելով միջազգային հանրության կոչերին, ոչ միայն դուրս չի բերում իր զինված ուժերը ՀՀ տարածքից, այլև դիմում է նոր ապօրինի գործողությունների` ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ:

Արա Այվազյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի մահաբեր գործողություններին միջազգային հանրության, նախևառաջ՝ ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համարժեք գնահատական և արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացիայի, ինչը կարող է վատթարագույն հետևանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում