Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե որ դեպքում է հնարավոր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը

Նմանատիպ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է համարում ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման դեպքում:
Բայրամովն այս կարծիքը հայտնել է երեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ադբեջանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ «Ղարաբաղի դեօկուպացիան պայմաններ է ստեղծում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար»:
«Նախարարն իր ելույթում անդրադարձավ Ղարաբաղի վերականգնման և վերաինտեգրման թեմային` նշելով, որ Ադրբեջանն այս ուղղությամբ կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ գործադիր կառույցների հետ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել, և ԵԱՀԿ-ն կարող է իր ներդրումն ունենալ այս գործընթացում», – ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Խորհրդի նիստում ընդգծվել է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումն առանձնահատուկ նշանակություն ունի: Բացի այդ, հանդիպման մասնակիցները շեշտել են ադրբեջանա-հայկական սահմանին առկա լարվածությունը բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում