Սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում. ՀԱՊԿ
25/05/2021 23:42

Նմանատիպ
Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական եղանակներով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
«Երկարատև խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությամբ և շարունակվող բանակցային գործընթացով»,- նշել է Սեմերիկովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում