Չէիք ուզում, չէ՞, որ ձեր երեխաները Արցախում ծառայեն. Արցախն էլ բեռ էր, չէ՞. ձեզ համար… արձագանքներ

Նմանատիպ
Այսօր հայտնի դարձավ, որ Վարդենիսի հատվածում ադրբեջանցի զինվորները գերեվարել են 6 հայ զինծառայողների։ Ի սկզբանե տեղեկատվությունը տարածեցին ադրբեջանական լրատվամիջոցները այնուհետեւ եղավ ՀՀ ՊՆ հաստատումը։ Գրում է Hraparak.am-ը:
Հիշեցնենք, որ շուրջ 15 օր է, ինչ ադրբեջանցի զինված ծառայողները ապօրինաբար հատել են ՀՀ պետական սահմանը Վարդենիսում և Սյունիքում ու չեն հեռանում, այդ ընթացքում նաև սպանել են հայ զինվորի։
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը իր վերջին հրապարակային ելույթում ասաց, որ Հայաստանը ապագա ունի և մենք մտնում ենք խաղաղ զարգացման փուլ։ Ձեզ ենք ներկայացնում համացանցային արձագանքները՝ այս ցավալի տեղեկության վերաբերյալ։
Բելլա Լալայանը գրել է․
«չէիք ուզում, չէ՞, որ ձեր երեխաները Արցախում ծառայեն.
Արցախն էլ բեռ էր, չէ՞. ձեզ համար .. /կըռռռ. կըռռռռռռ. հաֆ, հաֆ/
լավ հիշեք, մտապահեք այդքանը , որ ձեր թոռ ու ծոռին պատմեք , թե ինչ եղավ դրանից հետո ….
դուք չպատմենք, մենք ենք պատմելու՝ ձեր ախոյան թշնամիներս ..
ես այլևս թուրքին չեմ ատում, որովհետև կան հայեր, որոնք ինձ համար թուրքից ավելի թուրք են ….»։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը իր էջում տեղադրել է Հրապարակում կառուցվող բեմի նկարը ու գրել․ «Էս համերգի ե՞ն պատրաստվում..․»։
Լրագրող Լուիզա Սուքիասյանը գրել է․
« Հը, ուղեղը թափած դըմփ դըմփ հու-եր, ապագա կա՞»։
«5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյան․ «Չմարդու հետ մի հարցում համաձայն եմ, տղերքը ոչ թե գերևարված են, այլ՝ առևանգված: Գերևարված է Հայաստանը»։
Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետ Բաբկեն Պիպոյանը Բաբկեն Պիպոյանը գրել է․
«Հայանպաստ փաստաթուղթը ստորագրելու համար ե՞ն նոր գերիներ վերցրել: Դիվերսանտները մտնում են մեր տարածք և մեր տարածքում մեր տղերքին գերի են վերցնում: Սա արդեն խայտառակություն էլ չէ` չգիտեմ ինչ է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում