Բլինկեն. Բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն

Բլինկեն. Բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարություն է արել Ադրբեջանում նշվող Հանրապետության օրվա առիթով` ասելով, որ ԼՂ հակամարտության գոտում բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն:

«Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները հանձնառու են օգնել կողմերին ԼՂ հակամարտության հարատեւ քաղաքական կարգավորման բանակցություններում եւ ռազմական գործողությունների մարդասիրական հետեւանքների վերացման գործում՝ ներառյալ բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը, անհետ կորածների հաշվառումը եւ մասունքների ամբողջական եւ արագ փոխանակումը», – ասված է Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ, որն արվել Ադրբեջանում նշվող Հանրապետության օրվա առիթով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում