Ոտքից զրկված իռլանդուհին գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նմանատիպ
Հյուսիսային Իռլանդիայի Բելֆասթ քաղաքից Բերնադեթ Հեյգենսը դարձել է «Միսս Հյուսիսային Իռլանդիա» գեղեցկության ազգային մրցույթի եզրափակչի ուղեգիր նվաճած առաջին հաշմանդամություն ունեցող աղջիկը, գրում է The Mirror-ը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
Հեյգենսը 2018 թվականին իր աջ ոտքը կորցրել է քաղցկեղի հազվագյուտ տեսակի՝ սինովիալ սարկոմայի պատճառով: Վիրահատությունից հետո նա չի հուսահատվել և աշխատանքի է անցել Zebedee Management մոդելային գործակալությունում, որն աշխատանքի է հրավիրում ֆիզիկական յուրահատկություններով մոդելների:
Մասնակցելով գեղեցկության մրցույթին՝ Բերնադեթը հույս ունի ցույց տալ, որ արտաքին տեսքն ամենակարևորը չէ, և այն մարդիկ, որոնք արտաքուստ տարբեր են, որևէ մեկից վատը չեն:
«Ես իմ պրոսթետիկ ոտքի կողքին մի կոճակ ունեմ, որն այն հարմարեցնում է բարձրակրունկ կոշիկների համար: Այն օգտակար կլինի Միսս Հյուսիսային Իռլանդիայի եզրափակչում»,– կատակել է Հեյգենսը:
Նշվում է, որ հաղթանակի դեպքում 25-ամյա աղջիկը կկարողանա մասնակցել «Միսս աշխարհ» մրցույթին: