Բայդեն-Պուտին հանդիպմանն ընդառաջ փակվել է Ժնևի օդային տարածքը

Բայդեն-Պուտին հանդիպմանն ընդառաջ փակվել է Ժնևի օդային տարածքը

Ժնևի իշխանությունները փակել են քաղաքի օդային տարածքն անօդաչու թռչող սարքերի համար: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, նման որոշում է ընդունվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանն ընդառաջ անվտանգության միջոցառումների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Tert.am

Հանդիպումը կանցկացվի հունիսի 16-ին, «Լա գրանժ» զբոսայգում գտնվող նույնանուն վիլլայում, որը փշալարերով է պատվել:

Որոշումն արդեն ուժի մեջ է և գործում է ամբողջ Ժնևի կանտոնի համար: Որոշումը խախտողներին տուգանք է սպառնում: Բացի այդ, ոստիկանները կառգրավեն նրանց անօդաչու սարքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում