ԵՊՀ աշխատակցին զրկել են ընտրելու իրավունքից

ԵՊՀ աշխատակցին զրկել են ընտրելու իրավունքից

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը ահազանգում է, որ իրենց թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։ 

Նա նշում է, որ պատահաբար պարզել է, որ դուրս է մնացել ցուցակներից և զրկվել ընտրելու իրավունքից։ 

Գալստյանը ստիպված է եղել մի քանի ժամ սպասել, որ հանձնաժողովը թույլտվություն տա, սակայն՝ ապարդյուն։ 

Ի վերջո, Անձնագրային բաժանմունք մերժել է Էդուարդ Գալստյանի դիմում՝ զրկելով նրան ընտրելու իրավունքից։  

«Ուզում են դիմել այն ընկերներիս, ովքեր որոշել են չմասնակցել ընտրություններին։ Խնդրում եմ ձեզ հանուն Հայաստանի Հանրապետության՝ գնացեք ընտրությունների և անպայմաններոն մերժեք այս կապիտուլյանտ տականքներին»,-նշել է ԵՊՀ աշխատակիցը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում