էլեկտրոնային քվեարկության արդյունքները

էլեկտրոնային քվեարկության արդյունքները

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները։
Ընտրողների ընդհանուր թիվը 650 է, քվեարկությանը մասնակցել է 500 հոգի, 45 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Արդյունքների համաձայն՝

1. «Արդար Հայաստան» կուսակցություն՝ 1 կողմ
2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն՝ 43 կողմ
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 163
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 0
5. Ազատություն կուսակցություն՝ 2
6. «Պատիվ ունեմ» դաշինք՝ 14
7. Միասնական հայրենիք կուսակցություն՝ 1
8. Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցություն՝ 0
9. Լուսավոր Հայաստան կուսակցություն՝ 14

10. Մեր տունը Հայաստանն է կուսակցություն՝ 2
11. «Հանրապետություն» կուսակցություն՝ 17
12. «Հայոց հայրենիք» կուսակցություն՝ 4
13. Ազատ հայրենիք դաշինք՝ 0
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 3
15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն՝ 4
16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն՝ 12
17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 2
18. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»՝ 3
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն՝ 0
20. Վերելք կուսակցություն՝ 14

21. Ազատական կուսակցություն՝ 12
22. «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցություն
23. Հայաստանի եվրոպական կուսակցություն՝ 0
24. Հայաստան դաշինք՝ 135
25. «Ազգային-ժողովրդավարական բեվեռ» համահայկական
կուսակցություն՝ 6
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն՝ 3

Հայաստանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կայացել է հունիսի 11-13-ը:

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից)` արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում