Էջմիածնի մի տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեները 10 անգամ քիչ են հաշվել

Էջմիածնի մի տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեները 10 անգամ քիչ են հաշվել

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում տեղակայված 14/8 ընտրատեղամասում Հայաստան դաշինքի 261 ստացած քվեն ԿԸՀ-ում արձանագրված է որպես 26։ Այս մասին գրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կինը։ 

Նկատենք, որ սա երկրորդ դեպքն է, որ հանձնաժողովում «Հայաստան» դաշինքի ստացած քվեների թիվը մասմաբ են գրել, ինչի հետևանքով ձայների թիվը նվազել է տասն անգամ։

Վանաձորում տեղակայված 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ՝ 10-ից հասնելով 100-ի։

Մեկ այլ դեպքում՝ Կապանում տեղակայված 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է 0։

Հետևեք մեզ նաև Telegram-ում