Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին

Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ նշել, որ ուրախ կլինի շարունակել համատեղ աշխատանքը:
Շնորհավորական ուղերձում Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, ասել է.

«Հայ ժողովուրդը ժողովրդավարության եւ իրավական պետության ամրապնդման իր հաստատակամության մեջ կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար սատարմանը:

Ֆրանսիան միաբան է Ձեր երկրի հետ՝ օգնելու հաղթահարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքները ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության լիարժեք հարգման պայմաններում:

Այդ առումով ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի հանձնառությունը ԼՂ հիմնախնդրի տեւական կարգավորման որոնման հարցում: Հավատացած եղեք, որ մենք հանձնառու ենք հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացի վերականգնմանը, որը միակ ուղին է, որ ի զորու է երաշխավորել Հարավային Կովկասում երկարատեւ կայունության հաստատումը, ինչպես նաեւ խթանել տարածաշրջանի ժողովուրդների հետ խաղաղության, համերաշխության եւ բարեկամության մեր ընդհանուր արժեքները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում