Yerevan
18
+23°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Վարչապետը խոստացավ, որ ջուր կլինի, հաջորդ օրվանից անջատվել ա. Ակնալիճի բնակիչ

Վարչապետը խոստացավ, որ ջուր կլինի, հաջորդ օրվանից անջատվել ա. Ակնալիճի բնակիչ

Վարչապետը խոստացավ, որ ջուր կլինի, հաջորդ օրվանից անջատվել ա: Ինչպես տեղեկացում է ԼՈՒՐԵՐ.com-ը, այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ակնալիճ գյուղի բնակիչը` դիմելով գլխավոր ինժեներին, ով եկել էր Երեւան- Արմավիր ճանապարհին բողոքի ակցիայի վայր: 

«Մարզպետին ասեք, թող կանգնի ստեղ: Վարչապետը խոստացավ, որ ջուր կլինի, հաջորդ օրվանից անջատվել ա: Հիմա կապ տվեք, ասեք պարոն Փաշինյան, ո՞ւր ա ձեր խոսք տվածը, ջուր տվեք: Ես ջահել տղա եմ, ուզում եմ աշխատել ապրել, չեմ ուզում գողություն անել»,– ասաց նա:

Նշենք, որ այսօր առավոտվանից Արմավիրում լարված իրավիճակ է, քաղաքացիները պահանջում են լուծել ջրի հարցը, նրանք փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում