ԼՂ տարածքային միավոր գոյություն չունի, իսկ ադրբեջանական բանակի թվաքանակն ավելանալու է․Ալիև

ԼՂ տարածքային միավոր գոյություն չունի, իսկ ադրբեջանական բանակի թվաքանակն ավելանալու է․Ալիև

Հայաստանը միակ ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից, և ընդհանուր առմամբ, չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը։ Այս մասին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

Minval.az-ի փոխանցմամբ Ալիևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, և ղարաբաղյան հակամարտություն հասկացությունը չկա:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է, Հայաստանը պետք է ընդունի դա և աշխատի մեզ հետ սահմանների որոշման ուղղությամբ»,- ասել է նա:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում բանակի ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ՝ նվիրված Զինված ուժերի օրվան:

«Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը հետագայում ևս կամրապնդվի, և դա կասկածից դուրս է: Մեր ռազմական հզորությունը մեծանալու է: Պատերազմից հետո համապատասխան հանձնարարականներ են տրվել, նոր պայմանագրեր են կնքվել, սկսվել է նոր սպառազինման, տեխնիկայի գնման գործընթացը: Հաստատվել են մեր զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները: Կարող եմ ասել, որ մեր զինված ուժերի և բանակի թվաքանակն ավելանալու է»,-ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Բաքուն կմեծացնի իր ռազմական հզորությունը՝ «ճիշտ վերլուծելով Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքն ու արդյունքները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում