Պուտինը խոսել է յուրահատուկ զինհամակարգերի մասին

Պուտինը խոսել է յուրահատուկ զինհամակարգերի մասին

Ռուսաստանում շուտով մարտական հերթապահության կդրվեն նոր յուրահատուկ զինհամակարգեր, այս մասին Կրեմլում ռազմական համալսարանների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ճանապարհին են այլ եզակի սպառազինության համակարգեր, այդ թվում` «Сармат» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, «Циркон» հիպերսոնիկ հրթիռը, S-500 «Прометей» զենիթահրթիռային համակարգերը և այլ համալիրներ», – Պուտինի խոսքերը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինի խոսքով՝ հիպերսոնիկ զենքերը՝ «Авангард» և «Кинжал» կոմպլեքսները, արդեն դրաված մարտական հերթապահության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում