«Ուշ է լինելու». Հայկ Մարությանը հորդորում է երևանցիներին՝ ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները
28/06/2021 19:20
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորում է քաղաքացիներին ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:
«Այս կրպակն էլ ապօրինի, հանրային շահի անտեսմամբ տեղադրվել էր Երևանի ամենակենտրոնում՝ Սպենդիարյան փողոցում։
Ապօրինի շինություններ կառուցած քաղաքացիները հաճախ խնդրում են ժամանակ տալ՝ «իրենց ձեռքով» շինությունները քանդելու համար:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորում է նրանց՝ ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները, որովհետև, երբ քաղաքապետարանի աշխատակիցները գան նրանց հետևից, արդեն ուշ է լինելու»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում