Մեկուկես տարի հետո կլինեն նոր խորհրդարանական ընտրություններ. Քոչարյան

Մեկուկես տարի հետո կլինեն նոր խորհրդարանական ընտրություններ. Քոչարյան

«Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ այս ընտրությունները ճգնաժամը չի հանգուցալուծվել և մեկուկես տարի հետո ձևավորվելու նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջարկ:

Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ ընտրությունների արդյունքները իր համար անակնկալ են եղել.

«Պետք է խոստովանեմ, որ արդյունքներն ասպասելի էին մեզ համար, մեր կանխատեսումները եղել եմ մի քիչ այլ, քանի որ բոլոր հարցումներն այլ պատկեր էին նկարագրում։

Հիմա հարց է առաջանում, թե ինչու կա էական տարբերություն սպասելիք արդյունքների և մեր տեսածի միջև։ Հնարավոր երկու տարբերակ կա։ Առաջին՝ մարդիկ իրենց մտածածն ուղղակի չեն ասում, թաքցնում են, ինչը ևս վատ է պետության համար և նշանակում է, որ երկրում մթնոլորտն այնպիսին չի, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը։

Եվ երկրորդը՝ ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավական մեծ կեղծիքների ծավալ է ապահովել։ Ես չեմ ուզում մտնել կեղծիքների հարցի մեջ, բայց մեր գնահատականներով՝ մոտ 200 հազար ձայներ կասկածելի են։

Հիմա դիմելու ենք ՍԴ, տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կունենանք այնտեղ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում