Պուտինը՝ ԽՍՀՄ-ի վերականգնման մասին

Պուտինը՝ ԽՍՀՄ-ի վերականգնման մասին

Անիմաստ է վերստեղծել ԽՍՀՄ-ը, համոզված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Խորհրդային Միության վերականգնումը <…> անհնար է <…> մի շարք պատճառներով և նույնիսկ նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով նախկին Խորհրդային Միության որոշ հանրապետությունների ժողովրդագրական գործընթացները»,- ուղիղ եթերում պատասխանելով իրեն ուղղված հարցերին հայտարարել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ հակառակ դեպքում` երկիրը կարող է բախվել սոցիալական խնդիրների, որոնք հնարավոր չի լինի լուծել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում