Մահացել է ռուս ռեժիսոր Վլադիմիր Մենշովը
05/07/2021 13:07

Նմանատիպ
Կյանքի 82-րդ տարում մահացել է ռուս կինոռեժիսոր Վլադիմիր Մենշովը: Որպես մահվան պատճառ՝ նշվում է կորոնավիրուսի հետևանքները: Ինչպես տեղեկացնում է 168.am, այս մասին գրում է kp.ru-ն:
Վլադիմիր Մենշովը հանրահայտ «Մոսկվան արցունքներին չի հավատում» և «Սեր և աղավնիներ» ֆիլմերի ռեժիսորն է, հայտնի դերասանական ընտանիքի գլուխը: Վլադիմիր Մեշովը ռուս հայտնի դերասանուհի Վերա Ալենտովայի ամուսինն է, հաղորդավար ու դերասանուհի Յուլյա Մենշովայի հայրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում