Իգիթյանը՝ դեսպան, Արսեն Թորոսյանը՝ հանձնաժողովի նախագահ. «Իրավունք»

Իգիթյանը՝ դեսպան, Արսեն Թորոսյանը՝ հանձնաժողովի նախագահ. «Իրավունք»

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ շարունակվում է պաշտոնները մեջ-մեջ անելու գործընթացը:

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ որոշվել է, թե ովքեր են լինելու ևս երկու պաշտոնի ղեկավարներ: Այսպիսով` ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը, ամենայն հավանականությամբ` կստանձնի ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Ճիշտ է, ՔՊ-ականներն առանձնապես դժգոհ չեն հանձնաժողովի գործող նախագահ Նարեկ Զեյնալյանից, սակայն նա համարվում է բավական պասիվ գործիչ և, բացի այդ, վերջինս ավելի հեշտությամբ կհամակերպվի լինել շարքային պատգամավոր, քան Թորոսյանը: Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին սպասվում է դիվանագիտական աշխատանքը: Ըստ շրջանառվող լուրերի, հնարավոր է, որ նա նշանակվի Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում