Բաքվի հերթական սպառնալիքը

Բաքվի հերթական սպառնալիքը

Բաքուն Երեւանին առաջարկում է հասկանալ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը: Նման արձագանք է հաջորդել Ադրբեջանի ԱԳՆ-ից` ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի կողմից` օկուպացված Շուշի այցելած բոլոր դեսպաններին ուղարկված բողոքի նոտաների: Այս մասին գրում է ԼՈՒՐԵՐ.com-ը:

Ըստ պաշտոնական Բաքվի` Հայաստանը դեռ ցուցադրում է դիրքորոշում, որը «հակասում է միջազգային իրավունքին և հիմնված է տարածքային պահանջների վրա»:

«Հայաստանի արտգործնախարարությունը պետք է հասկանա տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը: Ապակառուցողական քաղաքականություն վարելը լավ բան չի նշանակում Հայաստանի համար»,- նշել են Ադբեջանի ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում